Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող Եվրոպայի առաջնությունում ապրիլի 8-ին գորգ դուրս կգան ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի թիմի վերջին երկու ներկայացուցիչները` Արսեն Հարությունյանը (61 կգ) և Նարեկ Հարությունյանը (74 կգ):
Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնության քառակի բրոնզե մեդալակիր Արսեն Հարությունյանը 1/8 եզրափակիչում կմրցի բուլղարացի Սթիլյան Իլիևի դեմ, Նարեկ Հարությունյանը նույն փուլում կգոտեմարտի Հունգարիան ներկայացնող Մուրադ Կուրամագոմեդովի հետ:
Առաջին մրցումային օրը Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) դուրս է եկել եզրափակիչ, որտեղ կգոտեմարտի UWW-ի դրոշի ներքո հանդես եկող Դավիդ Բաևի հետ:
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։


