Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի գործող չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) տիտղոսի պաշտպանությունը սկսեց վստահ հաղթանակով։
Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում մեկնարկած առաջնությունում 25-ամյա ըմբիշը 1/8 եզրափակիչում 10-0 հաշվով առավելության հասավ լեհ Մատեուժ Լուսժինսկիի դեմ գոտեմարտում։ Կողմերի գոտեմարտն ավարտվել է նախատեսվածից շուտ։
Անդրեասյանը պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում։
Եվրոպայի առաջնության վճռորոշ գոտեմարտերը կցուցադրվեն «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքներով ու Fast TV հավելվածում (iOS, Android)։