Logo

Ըմբշամարտի ԵԱ. Ամոյանի` Մնացականյանի նկատմամբ հաղթական գոտեմարտի տեսանյութը

20:54 / 11.04.2025Ըմբշամարտ
null

Փարիզի 2024թ. Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի չեմպիոն, Եվրոպայի առաջնությունների եռակի ոսկե մեդալակիր Մալխաս Ամոյանը (77 կգ) Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում դուրս է եկել եզրափակիչ:

Ամոյանը կիսաեզրափակիչում 5-1 հաշվով հաղթել է աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների կրկնակի բրոնզե մեդալակիր, Բուլղարիան ներկայացնող հայ ըմբիշ Հայկ Մնացականյանին:

Ներկայացնում ենք Ամոյանի հաղթական գոտեմարտի տեսագրությունը:

Ամոյանն ապրիլի 12-ին ոսկե մեդալը կվիճարկի վրացի Ռամազ Զոյձեի հետ:

Հունահռոմեականների վճռորոշ գոտեմարտերը ցուցադրվում են «Ֆասթ Մեդիա»-ի հեռուստաալիքների ուղիղ եթերում ու Fast TV հավելվածում (iOSAndroid

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ