Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբը պատմության մեջ առաջին անգամ կընդունի ըմբշամարտի աշխարհի առաջնություն, հայտնում է Ըմբշամարտի համաշխարհային ֆեդերացիան (UWW)։ ԱԱ-ն կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 13-21-ը։
Այս տարի կկայանա ոչ օլիմպիական քաշային կարգերի աշխարհի առաջնություն, որը կընդունի Ալբանիայի մայրաքաղաք Տիրանան հոկտեմբերի 28-31-ը:
Հիշեցնենք, որ հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կանցկացվեն 33-րդ ամառային Օլիմպիական խաղերը:


