Logo

Ըմբշամարտի ԱԱ․ Մրցումային առաջին օրը Հայաստանն ունի 2 ներկայացուցիչ

10:16 / 16.09.2023Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մեկնարկում է ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն ազատ ոճի ըմբիշները։

Մրցումային առաջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի ոչ օլիմպիական քաշային կարգերում՝ Նորիկ Հարությունյան (61 կգ) և Արման Անդրեասյան (70 կգ)։

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը պայքարը կսկսի որակավորման փուլից, որտեղ կմրցի բելառուս Անդրեյ Բեկրենևի հետ։

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը որակավորման փուլում ուժերը կչափի չինացի Նա Չաոյի հետ։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել ևս 5 ըմբիշներ։ Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ հաջորդ օրը։

Հիշեցնենք, աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ