
Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում ընթանում է ըմբշամարտի Աշխարհի առաջնությունը:
72 կգ քաշային կարգի եզրափակիչում մեր ըմբիշը մրցեց Ռուսաստանի ներկայացուցիչ Սերգեյ Կուտուզովի հետ և կարողացավ 3-1 հաշվով հաղթանակի հասնել։
Մալխաս Ամոյանը պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչից, որտեղ հաղթել էր նորվեգացի Հաավարդ Յորգենսենին (8-0), քառորդ եզրափակիչում՝ Լիտվայի ներկայացուցիչ Կրիստուպաս Շլեյվային (5-0), իսկ կիսաեզրափակիչում 10-6 հաշվով պայքարի դուրս էր թողել Իրանի ներկայացուցիչ Մոհամմադ Ռեզա Հոջատոլահ Մոխթարինին: