Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանի մրցակից վրացի Յուրի Լոմաձեն սփոփիչ գոտեմարտից հրաժարվել է, ինչը հայ ըմբիշին թույլ է տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։
Որակավորման փուլում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։
Հիշեցնենք, որ այսօր մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիչ նվաճեց, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։
Մալխաս Ամոյանից բացի, առաջին մրցումային օրը մրցագորգ էր դուրս եկել նաև 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը, որը 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին։ Մկրտչյանը մեդալ նվաճելու հնարավորություն չէր ստացել, քանի որ նրան հաղթած ըմբիշը պարտվել էր հաջորդ փուլում։
Այսօր պայքարի դուրս կգան նաև Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները։ 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/16-ում ճապոնացի Ռյուտո Իկեդան է, 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը 1/16-ում` ուկրաինացի Փավրիզ Նասիբովը, 82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցը 1/16-ում` խորվաթ Ֆիլիպ Սաչիչը։
UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)
Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»