Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը երկրորդ սփոփիչ գոտեմարտում 5-2 հաշվով հաղթեց շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին և կշարունակի պայքարը բրոնզե մեդալի համար։
Առաջին սփոփիչ գոտեմարտում Մալխաս Ամոյանի մրցակից, վրացի Յուրի Լոմաձեն հրաժարվել էր պայքարից։
Հիշեցնենք, որ որակավորման փուլում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։