Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը 1/8 եզրափակիչում 1-2 հաշվով զիջել է իրանցի ըմբիշին ու չի նվաճել քառորդ եզրափակիչի ուղեգիր։
Հիշեցնենք, որ Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում մրցել էր խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ ու հաղթել 3-1 հաշվով։


