Logo

Ըմբշամարտի ԱԱ. Կարապետ Չալյանը ևս հաղթեց մեկնարկային գոտեմարտում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
15:00 / 11.09.2022• Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։ 

82 կգ քաշային կարգում Հայաստանի ներկայացուցիչ Կարապետ Չալյանը մեկնարկային գոտեմարտում մրցեց խորվաթ Ֆիլիպ Սաչիչի հետ ու հաղթեց 3-1 հաշվով։

Հիշեցնենք, որ այսօր, մրցումային երկրորդ օրը, Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիր է նվաճել, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը մեկնարկային գոտեմարտում 1-3 հաշվով պարտվել է  ուկրաինացի  Փավրիզ Նասիբովին, իսկ 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը՝ 3-1 հաշվով հաղթել  ճապոնացի  Ռյուտո Իկեդային։

Մրցումային առաջին օրը պայքարի էին դուրս եկել Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանն ու 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը։ 

Մեկնարկային գոտեմարտում Ամոյանը 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ  անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։

Սփոփիչ գոտեմարտում Ամոյանի առաջին մրցակից վրացի Յուրի Լոմաձեն գոտեմարտից հրաժարվել էր, ինչը հայ ըմբիշին թույլ է տվել շարունակել պայքարը բրոնզե մեդալի համար։

Սփոփիչ երկրորդ գոտեմարտում Ամոյանը 5-2 հաշվով հաղթել էր շվեդ մրցակից Ալբին Օլոֆսոնին։

Իսկ 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը մեկնարկային գոտեմարտում  0-9 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին։ Մկրտչյանը մեդալ նվաճելու հնարավորություն չէր ստացել, քանի որ նրան հաղթած ըմբիշը պարտվել էր հաջորդ փուլում։

UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի

Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)

Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ