Logo

Ըմբշամարտի ԱԱ-ի փոխարեն կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ

Հեղինակ
Լիանա Մկրտչյան
00:00 / 11.11.2020ՍՊՈՐՏ
Artur Aleksanyan european champion 202022 - Ըմբշամարտի ԱԱ-ի փոխարեն կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ
Խաղի մանրամասները

տուր

01 Հունվար 1970 - 18:03

-

-

Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան (UWW) որոշել է փոխել Բելգրադում կայանալիք Աշխարհի առաջնության ձևաչափը․ կանցկացվի անհատական Աշխարհի գավաթ, տեղեկացնում ՀԸՖ մամուլի բաժինը։

Այս մասին ասել է UWW-ի փոխնախագահ, ՌԴ ըմբշամարտի ֆեդերացիայի նախագահ Միխայիլ Մամիաշվիլին։ Կառույցի գործկոմի նիստը կայացել է նոյեմբերի 10-ին, այն գլխավորել է UWW նախագահ Նենադ Լալովիչը:

Նման որոշում կայացնելը պայմանավորված է եղել մասնակից երկրների քիչ քանակով։ ԱԱ-ին մասնակցելուց հրաժարվել էին մի շարք երկրներ։

Մրցաշարը կայանալու է դեկտեմբերի 12-20-ը:

Միաժամանակ տեղեկացվում է, որ Հայաստանի ազատ ոճի և հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականները մասնակցելու են վերը նշված մրցմանը։

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ