Հրայր Ալիխանյանը (74 կգ) Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության 1/16 եզրափակիչում գոտեմարտեց իրանցի Յունես Էմամիի հետ և պարտվեց 0-6 հաշվով:
Եթե Իրանի ներկայացուցիչը հասնի եզրափակիչ, Ալիխանյանը կստանա սփոփիչ գոտեմարտեր անցկացնելու հնարավորություն:
Հիշեցնենք, որ քիչ առաջ Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) երկրորդ հաղթանակն է տարել` դուրս գալով քառորդ եզրափակիչ:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


