Logo

Ըմբշամարտի ԱԱ. Հրաչյա Պողոսյանը հաղթեց Եվրոպայի փոխչեմպիոնին և նվաճեց բրոնզե մեդալ

20:17 / 20.09.2025Ըմբշամարտ
null

Հրաչյա Պողոսյանը (60 կգ) Հայաստանի հավաքականի համար երկրորդ մեդալը նվաճեց Զագրեբում ավարտվող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Հայ ըմբիշը նվաճեց բրոնզե մեդալ: Պողոսյանը բրոնզե եզրափակիչում մրցեց Սերբիան ներկայացնող Գեորգի Տիբիլովի դեմ և գրանցեց 1-1 հաշվով: Առաջինը միավոր վաստակելու շնորհիվ Պողոսյանը հաղթեց Եվրոպայի փոխչեմպիոնին:

Հիշեցնենք, որ նախօրեին Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն Մալխաս Ամոյանը (77 կգ) դարձել էր աշխարհի կրկնակի չեմպիոն:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ