Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում ծանր պայքարում 13-8 հաշվով հաղթեց Մոնղոլիան ներկայացնող Մունխա Բատխույագին:
Հարությունյանը մեկնարկում 10-0 հաշվով հաղթել էր ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


