Logo

Ըմբշամարտի ԱԱ. Հարությունյանի վստահ մեկնարկը, Խնձրցյանը պարտվեց սփոփիչ գոտեմարտում

13:00 / 14.09.2025Ըմբշամարտ
null

Եվրոպայի քառակի չեմպիոն Արսեն Հարությունյանը (57 կգ) Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում պայքարը սկսեց վաղաժամ հաղթանակով:

Աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիրը 1/16 եզրափակիչում 10-0 հաշվով հաղթեց ուկրաինացի Վլադիսլավ Աբրամովին:

Մանվել Խնձրցյանը (61), որը նախօրեին պարտվել էր Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևին, սփոփիչ գոտեմարտում տուշեով պարտվեց ղազախ Ասիլժան Եսենգելդին:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ