Logo

Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը սփոփիչ գոտեմարտ կանցկացնի, Ասլանյանի ու Նազարյանի համար պայքարն ավարտված է

19:45 / 20.09.2025Ըմբշամարտ
null

Սլավիկ Գալստյանը (67կգ) կշարունակի պայքարը Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում:

Հայ ըմբիշին քառորդ եզրափակիչում 4-3 հաշվով հաղթած Եվրոպայի եռակի չեմպիոն Հասրաթ Ջաֆարովը հասել է եզրափակիչ: 28-ամյա Գալստյանը սեպտեմբերի 21-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ:

Կարեն Ասլանյանի (63 կգ) և Վիգեն Նազարյանի (87 կգ) համար պայքարն ավարտված է. նրանց հաղթած ըմբիշները չեն հասել եզրափակիչ:

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ