Logo

Ըմբշամարտի ԱԱ. Գալստյանը պարտվեց քառորդ եզրափակիչում

16:30 / 20.09.2025Ըմբշամարտ
null

Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ։

28-ամյա ըմբիշը քառորդ եզրափակիչում 3-4 հաշվով պարտվեց ադրբեջանցի Հասրաթ Ջաֆարովին։

Ջաֆարովի եզրափակիչ դուրս գալու դեպքում Գալստյանը սեպտեմբերի 21-ին սփոփիչ գոտեմարտ կանցկացնի։

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ