Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Սլավիկ Գալստյանը (67կգ) դուրս է եկել քառրոդ եզրափակիչ։
Եվրոպայի առաջնության եռակի բրոնզե մեդալակիրը 1/8 եզրափակիչում 9-3 հաշվով հաղթել է Ֆրանսիան ներկայացնող հայ Գագիկ Սնջոյանին։
Գալստյանի հաջորդ մրցակիցը կլինի Փարիզի Օլիմպիական խաղերի (2024թ.) բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն Հասրաթ Ջաֆարովը (Ադրբեջան)։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


