Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվում է հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
Մրցումային երկրորդ օրը Հայաստանի ներկայացուցիչ, Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը միանգամից 1/8 եզրափակիչի ուղեգիչ նվաճեց, քանի որ նրա առաջին գոտեմարտի մրցակից, Կոնգոյի ներկայացուցիչ Արոն Իսոմին հրաժարվել է պայքարից։
Հիշեցնենք, որ առաջին մրցումային օրը 55 կգ քաշային Ռուդիկ Մկրտչյանը 1/8 եզրափակիչում 0-9 հաշվով պարտվել էր Ուզբեկստանի ներկայացուցիչ Ժասուրբեկ Օկտիրբոևին, իսկ Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը որակավորման փուլում 3-3 հաշվով պարտվել էր Հունգարիան ներկայացնող Զոլտան Լևային, սակայն սփոփիչ գոտեմարտ անցկացնելու ու բրոնզե մեդալի համար պայքարելու հնարավորություն էր ստացել, քանի որ նրա մրցակիցը հասել էր եզրափակիչ։
Այսօր պայքարի դուրս կգան նաև Հայաստանը ներկայացնող մյուս ըմբիշները։ 63 կգ քաշային կարգում Հրաչյա Պողոսյանի մրցակիցը 1/16-ում ճապոնացի Ռյուտո Իկեդան է, 67 կգ քաշային կարգում Սլավիկ Գալստյանի մրցակիցը 1/16-ում` ուկրաինացի Փավրիզ Նասիբովը, 82 կգ քաշային կարգում Կարապետ Չալյանի մրցակիցը 1/16-ում` խորվաթ Ֆիլիպ Սաչիչը։
UWW-ն ԱԱ-ի մեդալների գլխավոր հավակնորդների շարքում նշել է Հայաստանի 3 ըմբիշի
Հունահռոմեական ըմբշամարտի հավաքականի մարզումը, Արմեն Բաբալարյանի մեկնաբանությունը (ֆոտո)
Արմեն Բաբալարյան. «Ամեն ինչ արել ենք, որ տղաները պատրաստ ներկայանան աշխարհի առաջնությանը»