Զագրեբում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Արսեն Հարությունյանը (57կգ) չկարողացավ դուրս գալ եզրափակիչ։
Կիսաեզրափակիչում Եվրոպայի քառակի չեմպիոնը տուշեով պարտվեց ԿԺԴՀ-ի ներկայացուցիչ Չոնսոն Հանին։
25-ամյա Հարությունյանը սեպտեմբերի 15-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը ցուցադրվում են նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


