Logo

Ըմբշամարտի ԱԱ․ Արման Անդրեասյանը մեկնարկեց հաղթանակով, Նորիկ Հարությունյանը պարտվեց

13:35 / 16.09.2023Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում սեպտեմբերի 16-ին մեկնարկած ըմբշամարտի աշխարհի առաջնությունում առաջինը պայքարի մեջ են մտել ազատ ոճի ըմբիշները։

Մրցումային առաջին օրը Հայաստանը 2 ներկայացուցիչ ունի ոչ օլիմպիական քաշային կարգերում՝ Նորիկ Հարությունյան (61 կգ) և Արման Անդրեասյան (70 կգ)։

Եվրոպայի Մ23 առաջնության բրոնզե մեդալակիր Նորիկ Հարությունյանը մեկնարկային գոտեմարտում 0-5 հաշվով պարտվեց բելառուս Անդրեյ Բեկրենևին։

2022թ. Եվրոպայի փոխչեմպիոն Արման Անդրեասյանը ևս մեկնարկեց որակավորման փուլից, որտեղ 4-1 հաշվով հաղթեց չինացի Նա Չաոյին։ Հայ ըմբիշի հաջորդ մրցակիցը կլինի Հյուսիսային Մակեդոնիայի ներկայացուցիչ Ֆատի Վեյսելին։

Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել ևս 5 ըմբիշներ։ Արսեն Հարությունյանը (57 կգ), Հրայր Ալիխանյանը (74 կգ), Արման Ավագյանը (79 կգ) պայքարը կսկսեն սեպտեմբերի 17-ին, իսկ Վազգեն Թևանյանը (65 կգ) և Սերգեյ Սարգսյանը (97 կգ)՝ հաջորդ օրը։

Հիշեցնենք, աշխարհի առաջնությունը վարկանիշային է Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի համար։ Յուրաքանչյուր օլիմպիական քաշային կարգում խաղարկվելու է 5 ուղեգիր: Ուղեգիր կնվաճեն 4 մեդալակիրները, ինչպես նաև բրոնզե մեդալի համար գոտեմարտում պարտված 2 ըմբիշների միջև լրացուցիչ գոտեմարտի հաղթողը:

Փարիզյան հեռանկարներ․ Ազատ ոճի ըմբշամարտ․ Առնվազն երկու ուղեգրի հույսով

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ