Logo

Ըմբշամարտի ԱԱ. Անդրեասյանը քամբեքով հաղթեց ադրբեջանցու և կիսաեզրափակիչում է

15:56 / 13.09.2025Ըմբշամարտ
null

Արման Անդրեասյանը (70կգ) դուրս է եկել Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ։

Քառորդ եզրափակիչում 2024թ. Եվրոպայի չեմպիոնը 8-6 հաշվով հաղթեց ադրբեջանցի Կենան Հայբատովին։

Գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշը պարտվում էր 3-6 հաշվով, սակայն կարողացավ քամբեք անել` տանելով տպավորիչ հաղթանակ։

Անդրեասյանը եզրափակիչի ուղեգիրը կվիճարկի ճապոնացի Յասինոսուկե Աոյագիի հետ։

«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») կցուցադրեն ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը կցուցադրվեն նաև Fast TV հավելվածում (iOSAndroid): 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ