Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 2024 թվականի Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70 կգ) կիսաեզրափակիչում 0-8 հաշվով պարտվեց ճապոնացի Յոշինոսուկե Աոյագիին:
Այս տարվա ընթացքում Անդրեասյանը երկրորդ անգամ պարտվեց ճապոնացուն: Աշխարհի 2023թ. առաջնությունում էլ այս տարվա Եվրոպաայի փոխչեմպիոն Անդրեասյանը հաղթել էր Աոյագիին:
Այսպիսով՝ Անդրեասյանը սեպտեմբերի 14-ին կգոտեմարտի բրոնզե մեդալի համար:
Մանվել Խնձրցյանն էլ (61 կգ) սեպտեմբերի 14-ին կանցկացնի սփոփիչ գոտեմարտ. նրան հաղթած Օլիմպիական չեմպիոն Զաուր Ուգուևը հասել է եզրափակիչ:
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ցուցադրում են ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը կցուցադրվեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


