Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում մեկնարկել է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։
2024թ. Եվրոպայի չեմպիոն Արման Անդրեասյանը (70կգ) 1/16 եզրափակիչում գերլարված պայքարում 5-5 հաշվով հաղթեց տաջիկ Վիկտոր Ռասադինին։ Հայ ըմբիշը հաղթական 2 միավորը վաստակեց գոտեմարտի ավարտից 3 վայրկյան առաջ։
«Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքները («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») կցուցադրեն ըմբշամարտի աշխարհի առաջնությունը` սկսած կիսաեզրափակիչի գոտեմարտերից: Բոլոր քաշային կարգերի կիսաեզրափակիչի և մեդալային գոտեմարտերը կցուցադրվեն նաև Fast TV հավելվածում (iOS, Android):


