Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում հոկտեմբերի 21-ին կմեկնարկի ըմբշամարտի աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունը։
Առաջինը մրցահարթակ դուրս կգան հունահռոմեական ոճի ըմբիշները։ Հայաստանի ներկայացուցիչներից պայքարը կսկսեն Սուրեն Աղաջանյանը (60 կգ), Սահակ Հովհաննիսյանը (67 կգ), Շանթ Խաչատրյանը (72 կգ), Սամվել Գևորգյանը (82 կգ) և Հայկ Խլոյանը (97 կգ)։
Հայ ըմբիշներն իմացել են առաջին մրցակիցներին։ Սուրեն Աղաջանյանը պայքարն սկսելու է որակավորման փուլից և մրցելու է հույն Իլիաս Զաիրակիսի դեմ։
Որակավորման փուլում Սահակ Հովհաննիսյանը կփորձի հաղթահարել Էստոնիայի ներկայացուցիչ Արթուր Երեմեևի արգելքը։
Շանթ Խաչատրայնը 1/8 եզրափակիչի ուղեգիրը վիճարկելու է Միքայել Պորտմանի (Շվեյցարիա) դեմ գոտեմարտում։
Սամվել Գրիգորյանը նույնպես կմեկնարկի որակավորման փուլից և կգոտեմարտի ղրղզ ըմբիշ Բեկզան Օրունկուլ Ուլուի դեմ։
Հայկ Խլոյանի առաջին մրցակիցը լինելու է գերմանացի Անտոն Վիվեգի դեմ։ Կողմերը մրցելու են որակավորմամ փուլում։
Հունահռոմեական ըմբիշներից Մ23 ԱԱ-ում Հայաստանը ներկայացնելու են նաև Արայիկ Թոփալյանը (55 կգ), Արման Վարդանյանը (60 կգ), Մարտիկ Պետրոսյանը (77 կգ), Վիգեն Նազարյանը (87 կգ) և Ալբերտ Նազարյանը (130 կգ)։
Ազատ ոճի ըմբիշներից Մ23 ԱԱ-ին կմասնակցեն հետևյալ մարզիկները.
57 կգ Մանվել Խնձրցյան
61 կգ Լևիկ Միքայելյան
65 կգ Հայկ Աբրահամյան
70 կգ Տիգրան Ղազարյան
74 կգ Նարեկ Հարությունյան
79 կգ Հայկ Պապիկյան
86 կգ Ռազմիկ Եփրեմյան
92 կգ Կնյազ Իբոյան
97 կգ Սերգեյ Սարգսյան
125 կգ Լյովա Գևորգյան
Աշխարհի Մ23 տարեկանների առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 27-ին։