Logo

Երիտասարդական ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Կարեն Խաչատրյանը կիսաեզրափակիչում են

Հեղինակ
Գևորգ Մովսիսյան
00:00 / 21.08.2021ՍՊՈՐՏ
shant khachatryan 8 - Երիտասարդական ԱԱ. Շանթ Խաչատրյանն ու Կարեն Խաչատրյանը կիսաեզրափակիչում են

Ռուսաստանի Ուֆա քաղաքում շարունակվում է հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունը:

Կիսաեզրափակիչ են դուրս եկել Հայաստանի ներկայացուցիչներ Շանթ Խաչատրյանն(72կգ) ու Կարեն Խաչատրյանը(82կգ):

Շանթը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի վրացի Գիորգի Չխիկվաձեի հետ, իսկ Կարենը՝ հնդիկ Ռավի Մալիկի հետ:

Քառորդ եզրափակիչում Շանթ Խաչատրյանը 5-2 հաշվով պարտության է մատնել գերմանացի մրցակցին, ընդ որում՝ գրեթե ամբողջ գոտեմարտի ընթացքում հայ ըմբիշն արնահոսել է: Կարեն Խաչատրյանը քառորդ եզրափակիչում 8-1 հաշվով հաղթել է վրացի Սաբա Մամալաձեին:

Միացի՛ր հայկական ամենասպորտային Instagram-ին:


Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ