Logo

Yerevan Open. Հայաստանցի 8 շախմատիստ առաջատարներին հետապնդողների թվում է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
20:55 / 12.10.2022Շախմատ
null

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարում կայացան 3-րդ տուրի մրցախաղերը:

Մրցաշարում 2 անընդմեջ հաղթանակով մեկնարկած հայաստանցի 9 շախմատիստներից ոչ մեկին չհաջողվեց  շարունակել հաղթարշավը:

Տիգրան Քոթանջյանը հաշտություն կնքեց ուկրաինացի Վիտալի Սիվուկի հետ, Էմին Օհանյանը ոչ-ոքի խաղաց ռուսաստանցի Սերգեյ Լոբանովի հետ: Միավորը բաժանեցին նաև Էրիկ Չաքրյանն ու Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանն ու Հովիկ Հայրապետյանը, Գևորգ Հարությունյանն ու ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովը:

Իսկ Տիգրան Պետրոսյանն ու Լևոն Բաբուջյանն առաջին պարտությունները կրեցին՝ զիջելով համապատասխանաբար իրանցի շախմատիստներ Ամիռեզա Փուր Աղա Բալային և Ամիռեզա Փուրամեզանալիին:

3 տուրից հետո 3-ական միավորով մրցաշարային աղյուսակը գլխավորում են Իրանի ներկայացուցիչներ Ամիռեզա Փուր Աղա Բալան ու Ամիռեզա Փուրամեզանալին և հնդիկ Գուպտա Սանկալֆը:

Հայաստանցի 8 շախմատիստներ՝ Մամիկոն Ղարիբյանը, Սարգիս Սարգսյանը,  Հովիկ Հայրապետյանը, Գևորգ Հարությունյանը, Տիգրան Քոթանջյանը, Էմին Օհանյանը, Էրիկ Չաքրյանն ու Տիգրան Հարությունյանը 2,5-ական միավորով առաջատարներին հետապնդողների թվում են:

Հոկտեմբերի 13-ին կկայանան 4-րդ տուրի մրցախաղերը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ