Logo

Yerevan Open. Մամիկոն Ղարիբյանը երկու առաջատարներից մեկն է

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
17:41 / 14.10.2022Շախմատ
null

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող շախմատի Yerevan Open միջազգային 4-րդ մրցաշարի 5-րդ տուրի պարտիաները հետո մրցաշարում երկիշխանություն հաստատվեց:

4,5 միավորով աղյուսակը գլխավորեցին Մամիկոն Ղարիբյանն ու ռուսաստանցի Սերգեյ Լոբանովը: Ղարիբյանը սևերով հաղթեց իրանցի Ամիռեզա Փուր Աղա Բալային: Լոբանովն էլ պարտության մատնեց մինչև այդ աղյուսակը գլխավորող իրանցի Ամիռեզա Փուրամեզանալիին:

Aռաջատարներին հետապնդողների թվում են 4-ական միավորով ունեցող Տիգրան Քոթանջյանը, Հովիկ Հայրապետյանը, Տիգրան Պետրոսյանն ու Լևոն Բաբուջյանը: Քոթանջյանը հաշտություն կնքեց ռուսաստանցի Ալեքսեյ Գոգանովի հետ: Հայրապետյանը հաղթեց Արսեն Դավթյանին, Պետրոսյանն ու Բաբուջյանն էլ պարտության մատնեցին համապատասխանաբար Էմին Օհանյանին և Տիգրան Հարությունյանին:

Հոկտեմբերի 15-ին կկայանան 6-րդ տուրի մրցախաղերը: Մրցաշարի ավարտին մնացել է 4 տուր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ