Logo

Yerevan Open. Առաջատարները խաղաղությամբ բաժանվեցին

Հեղինակ
Աշոտ Հայրապետյան
22:14 / 16.10.2022Շախմատ
null

«Մերիդիան» էքսպո կենտրոնում ընթացող շախմատի Yerevan open միջազգային 4-րդ մրցաշարի 7-րդ տուրում կենտրոնականը 4 առաջատարների միջև կայացած մրցախաղերն էին: Մամիկոն Ղարիբյանը սևերով 27-րդ քայլին հաշտություն կնքեց ռուսաստանցի Կլեմենտի Սիչովի հետ, ռուսաստանցիներ Ալեքսեյ Գոգանովն ու Սերգեյ Լոբանովը ոչ-ոքի խաղացին:

5,5 միավոր ունեցող վերը նշված 4 շախմատիստներին միավորներով հավասարվեցին հնդիկ Գուպտա Սանկալփը, իրանցիներ Արման Հակեմին և Ամիռեզա Փուրամեզանալին: 

Սանկալփը հաղթեց ուկրաինացի Վիտալի Սիվուկին, Հակեմին պարտության մատնեց ռուսաստանցի Դավիթ Պառավյանին, իսկ Փուրամեզանալին առավելության հասավ Տիգրան Քոթանջյանի նկատմամբ:

5-ական միավորով 7 առաջատարներին հետապնդող 7 շախմատիստների թվում են նաև Տիգրան Պետրոսյանը, Լևոն Բաբուջյանը, Հովիկ Հայրապետյանն ու Սամվել Տեր-Սահակյանը:

Պետրոսյանի և Բաբուջյանի մրցախաղն ավարտվեց ոչ-ոքի: Հայրապետյանը սևերով հաղթեց Էմին Օհանյանին, Տեր-Սահակյանն էլ սպիտակներով պարտության մատնեց իրանցի Աբտին Աթախանին:

Հոկտեմբերի 17-ին կկայանա մրցաշարի նախավերջին՝ 8-րդ տուրը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ