Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Ուրարտուի» նորեկ, ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն վերսկսել է մարզումները, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:
Լոնդոնի «Արսենալի», Ամստերդամի «Այաքսի» նախկին ֆուտբոլիստը վերջին շրջանում վերականգնվում է վնասվածքից։ 30-ամյա հարձակվողը հունվարի 27-ին էր տեղափոխվել հայկական ակումբ, որի կազմում նորամուտը դեռ չի նշել:
Հիշեցնենք, որ մինչև «Ուրարտու» տեղափոխվելը Սանոգոն 1,5 տարի ազատ գործակալ էր: Նրա նախորդ ակումբն անգլիական «Հադերսֆիլդն» է:
Դմիտրի Գունկոյի գլխավորած «Ուրարտուն» ապրիլի 27-ին Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում կընդունի Գյումրիի «Շիրակին», խաղը կմեկնարկի ժամը 17:00-ին:
Ֆոտո՝ «Ուրարտուի» մամուլի ծառայություն