Logo

Յայա Սանոգո․ «Ամենակարևորը երբեք չհանձնվելն է»

16:38 / 28.05.2023Ֆուտբոլ
null

Fastex Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար «Ուրարտուի» ֆրանսիացի հարձակվող Յայա Սանոգոն «Ալաշկերտի» դեմ առաջնության 34-րդ տուրի խաղում (2-3) դուբլ ձևակերպելուց հետո խոսել է իր նորամուտի, ստացած տպավորությունների ու թիմի առաջիկա հանդիպումների մասին:

«Տխուր ենք, որ պարտվեցինք, բայց ամենակարևորը երբեք չհանձնվելն է։ Այս հանդիպումից հետո պետք է ավելի շատ աշխատենք և լինենք միասնական, որպեսզի կարողանանք հասնել ցանկալի արդյունքի։ «Ալաշկերտի» դեմ ծանր խաղ ստացվեց։ Պետք է վերականգնվել ու պատրաստվել «Փյունիկի» հետ հանդիպմանը։ Այդ օրը կարող է վճռորոշ լինել, և մենք պատրաստ ենք այդ խաղին։ Կենտրոնացվածությունը շատ կարևոր է, քանի որ եկել է մրցաշրջանի ամենակարևոր ու պատասխանատու հատվածը»:

Նորամուտի և դուբլի մասին

«Շատ ուրախ եմ, որ կարողացա նորամուտս նշել «Ուրարտուի» կազմում, դարձա դուբլի հեղինակ: Ցավոք, այն չօգնեց թիմին հաղթանակի հասնել, բայց ամեն ինչ դեռ առջևում է։ Այս պահին դեռ ամբողջությամբ լավ մարզավիճակում չեմ, քրտնաջան աշխատում եմ, որպեսզի կարողանամ օգնել իմ թիմին»,- ֆրանսիացու խոսքը մեջբերում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը:

Հիշեցնենք, որ Լոնդոնի «Արսենալի» և Ֆրանսիայի երիտասարդական հավաքականի նախկին հարձակվող Յայա Սանոգոն Հայաստանի նորընծա գավաթակրի կազմը համալրել է 2023 թվականի հունվարին, սակայն երկար ժամանակ չէր խաղում վանասվածքի պատճառով:

Fastex ՀՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանի ավարտից երկու տուր առաջ «Ուրարտուն» 79 միավորով առաջատարն է և երկու միավորով գերազանցում է երկրի գործող չեմպիոն «Փյունիկին», որին կընդունի հաջորդ տուրում: Հանդիպումը կկայանա հունիսի 2-ին ու կմեկնարկի ժամը 20:00-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ