Logo

Յասին Բունուն՝ «Ռեալից» ստացած առաջարկի ու գործարքի ձախողման պատճառի մասին

12:06 / 06.09.2023Ֆուտբոլ
null

Իսպանական «Սևիլիայի» նախկին դարպասապահ Յասին Բունուն, որն այժմ պաշտպանում է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Հիլյալի» գույները, խոստովանել է, որ առաջարկ է ունեցել Մադրիդի «Ռեալից»:

«Դեկտեմբերին առաջարկներ ունեի, սակայն զգում էի, որ ճիշտ պահը չէր: «Ռեալի» համար ամռանը ես առաջնահերթություն էի, բայց Աֆրիկայի գավաթի առաջիկա խաղարկությունը դժվարացրեց գործընթացը, ու գործարքը ձախողվեց»,- El Pelotazo-ի հաղորդմամբ՝ ասել է Բունուն:

«Ռեալը» ծրագրում էր ձեռք բերել Յասին Բունուին՝ խաչաձև կապանների վնասվածք ստացած Տիբո Կուրտուային փոխարինելու համար: Արդյունքում «Արքայական ակումբը» վարձակալական հիմունքով թիմ հրավիրեց «Չելսիի» իսպանացի դարպասապահ Կեպա Արիսաբալագային:

Հիշեցնենք, որ 32-ամյա Բունուի տրանսֆերի համար «Ալ Հիլյալը» «Սևիլիային» վճարել է 21 միլիոն եվրո: Ֆուտբոլիստն ու արաբական ակումբը կնքել են 3 տարվա պայմանագիր:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ