Աշխարհի 76-րդ ռակետ Էլինա Ավանեսյանը երկրորդ հաղթանակը տարավ Յասիի WTA-250 շարքի մրցաշարում։
Ռումինիայում անցկացվող մրցաշարի երկրորդ շրջանում հայ թենիսիստուհին երեք սեթում հաղթեց խորվաթ Պետրա Մարտիչին (99-րդ ռակետ)։ 2 ժամ 30 րոպե տևողությամբ մրցախաղում գրանցվեց 6-2, 5-7, 6-4 հաշիվը։
All FIGHT 👊
— wta (@WTA) July 23, 2024
Elina Avanesyan defeats Martic in three sets 6-2, 5-7, 6-4 and books her ticket into the final eight. #UniCreditIasiOpen pic.twitter.com/NYa6dSfUNN
Առաջին շրջանում 21-ամյա Ավանեսյանը 6-1, 6-2 հաշվով առավելության էր հասել Լեյրե Ռոմերո-Գորմազի (Իսպանիա, 173-րդ ռակետ) նկատմամբ։ Նրա հաջորդ մրցակիցը կլինի ռումինացիներ Ելենա Գաբիելա-Ռուսեի ու Ժակլին Կրիստիանի դիմակայության հաղթողը։
Հիշեցնենք, որ Էլինա Ավանեսյանը նախորդ շաբաթ մասնակցել էր Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած ATP-250 շարքի մրցաշարին, որտեղ երկու հաղթանակ տանելուց հետո քառորդ եզրափակիչում պարտվել էր սլովակ Աննա Կարոլինա Շմիդլովային։


