Բասկետբոլի Հունաստանի հավաքականի և «Միլուոկի Բաքսի» առաջատար Յանիս Ադետոկումբոն պատմել է, թե ինչու նախամրցաշրջանային փուլի ընթացքում չի մարզվում է NBA-ի մյուս աստղերի հետ։
«Ես չեմ կարող ձևացնել: Ինձ համար բարդ է նկարագրել այս ամենը: Ես փորձում եմ հեռավորություն պահել մյուս բասկետբոլիստներից: Եթե ես մարզվեմ հնարավոր մրցակիցների հետ, ապա կկորցնեմ առավելությունը նրանց նկատմամբ և հասարակ կդառնամ»,- ասել է Յանիսը NBA Central-ի հետ զրույցում:
Ադետոկումբոն 2021 թվականին «Միլուոկի Բաքսի» հետ դարձել է NBA-ի չեմպիոն: Հարձակվողը 2 անգամ ճանաչվել է լիգայի ամենաարդյունավետ բասկետբոլիստ և 7 անգամ էլ մասնակցել NBA-ի բոլոր աստղերի խաղին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) պաշտոնապես հաստատել էր նոր մրցաշրջանի մեկնարկի օրը։ Կանոնավոր առաջնությունը կմեկնարկի հոկտեմբերի 24-ին ու կավարտվի ապրիլի 14-ին։ Առաջին խաղային օրը կկայանա երկու հանդիպում․ նորընծա չեմպիոն «Դենվեր Նագեթսը» կխաղա «Լոս Անջելես Լեյքերսի» հետ, իսկ «Գոլդեն Սթեյթ Ուորիորզի» մրցակիցը կլինի «Ֆինիքս Սանզը»։ Կանոնավոր առաջնությունում թիմերը կանցկացնեն 82-ական հանդիպում։ Փլեյ-ինը կանցկացվի օգոստոսի 16-19-ին, իսկ փլեյ-օֆֆը կմեկնարկի ապրիլի 20-ին։ Եզրափակիչ շարքի առաջին հանդիպումը կկայանա հունիսի 6-ին։ Նախորդ մրցաշրջանում «Դենվերը» պատմության մեջ առաջին անգամ դարձել էր NBA-ի չեմպիոն՝ եզրափակիչ շարքում հաղթելով «Մայամի Հիթին» (4-1)։