Logo

Յանիսի 23 միավորը Հունաստանի հավաքականին օգնեց որակավորվել Օլիմպիական խաղերին

10:53 / 08.07.2024Բասկետբոլ
null

Բասկետբոլի տղամարդկանց Հունաստանի հավաքականը նվաճել է ամառային Օլիմպիական խաղերի ուղեգիր` որակավորման փուլի եզրափակիչում 80-69 հաշվով հաղթելով Խորվաթիայի թիմին։

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է դարձել Բասկետբոլի ազգային ասոցիացիան (NBA) ներկայացնող «Միլուոկի Բաքսի» և Հունաստանի հավաքականի առաջատար Յանիս Ադետոկունբոն` 23 միավոր, 8 ռեբաունդ, 3 ասիստ։

Հույներն Օլիմպիական խաղերում ընդգրկվեցին A խմբում ու մրցելու են Ավստրալիայի, Կանադայի ու Իսպանիայի հավաքականների դեմ։

Հիշեցնենք, որ 33-րդ ամառային Օլիմպիական խաղերն անցկացվելու են Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։ Բասկետբոլի պայքարը կմեկնարկի հուլիսի 27-ին, իսկ եզրափակիչը նախատեսված է օգոստոսի 10-ին։ Մրցաձևում գործող օլիմպիական չեմպիոնը ԱՄՆ-ի հավաքականն է։

Օլիմպիական խաղեր, որակավորման փուլ, եզրափակիչ

Խորվաթիա - Հունաստան` 69-80 (22-22, 17-23, 14-21, 16-14)

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ