Յանիկ Սիները դարձել է Փարիզի «Մասթերս» շարքի մրցաշարի հաղթող։
Իտալացի թենիսիստը եզրափակիչում 6-4, 7-6 (7-4) հաշվով հաղթել է Ֆելիքս Օժե-Ալյասիմին (Կանադա, 10-րդ ռակետ)։ Մրցախաղը տևել է 1 ժամ 53 րոպե։
24-ամյա Սիները նվաճել է «Մասթերս» շարքի մրցաշարի 5-րդ ու կարիերայի 23-րդ տիտղոսը։ Նա ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել է 1000 միավոր ու հերթական թարմացումից հետո կշրջանցի Կառլոս Ալկարասին (Իսպանիա)` դառնալով աշխարհի առաջին ռակետը։
ATP-ի «Մասթերս» շարքի մրցաշարերը ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):
Jannik Sinner.
— Tennis TV (@TennisTV) November 2, 2025
World No.1.
Again.
🔝🌎 @janniksin pic.twitter.com/UsNtMtaZO1


