Աշխարհի 7-րդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները հաղթեց Պեկինի ATP-500 կարգի մրցաշարը:
Եզրափակիչում Սիները երկու սեթում 7-6 (7-2), 7-6 (7-2) հաշվով հաղթեց երրորդ ռակետ, ռուս Դանիիլ Մադվեդևին: Մրցախաղը տևեց 2 ժամ 3 րոպե:
Հիշեցնենք, որ իտալացին կիսաեզրափակիչում պայքարից դուրս էր թողել Կառլոս Ալկարասին, իսկ Մեդվեդևը հաղթել էր Գերմանիան ներկայացնող Ալեքսանդր Զվերևին:
Յանիկ Սիները մարզական կարիերայում առաջին անգամ հաղթեց Մեդվեդևին: Իտալացու համար այս տիտղոսն 9-րդն էր կարիերայում: Հոկտեմբերի 9-ին նա կբարձրանա վարկանիշային աղյուսակի չորրորդ տեղ: