Logo

Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց ATP Ամփոփիչ մրցաշարը

23:10 / 12.11.2023Թենիս
null

Աշխարհի չորրորդ ռակետ, իտալացի Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց ATP Ամփոփիչ մրցաշարը՝ 6-4, 6-4 հաշվով պարտության մատնելով 6-րդ ռակետ, հույն Ստեֆանոս Ցիցիպասին:

Թուրինում կայացած մրցախաղը տևեց 1 ժամ 26 րոպե:

«Շատ կարևոր շաբաթ է: Փորձում էի իսկապես ուրախ և կենտրոնացած լինել»,- հաղթանակից հետո ասել է Սիները:

«Ցանկանում եմ շնորհավորել Յանիկին լավ խաղի, սկզբից մինչև վերջ հիանալի խաղի կապակցությամբ: Նա ցույց տվեց իր ուժը, պատասխանատու խաղաց հենց առաջին միավորից»,- ասել է Ստեֆանոս Ցիցիպասը:

Սիներն ու Ցիցիպասն ընդգրկված են A խմբում: Նույն խմբում են նաև Նովակ Ջոկովիչն ու Հոլգեր Ռունեն: 

B խմբում ընդգրկված են Ալեքսանդր Զվերևը, Դանիիլ Մեդվեդևը, Անդրեյ Ռուբլյովն ու Կառլոս Ալկարասը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ

Հայաստան, Պրեմիեր Լիգա