Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիներն առողջական խնդիրների պատճառով դեռ չի մեկնել Փարիզ, տեղեկացնում է ANSA-ն:
Իտալացի թենիսիստը պետք է Ֆրանսիայի մայրաքաղաք ուղևորվեր հուլիսի 23-ին և շարունակեր նախապատրաստվել Օլիմպիական խաղերիին, սակայն բարձր ջերմություն ունենալու պատճառով թռիչքը հետաձգել է մինչև հուլիսի 25-ը: Հենց հուլիսի 25-ի է կայանալու Թարիզ-2024-ի թենիսի մրցաշարերի վիճակահանությունը:
Յանիկ Սիները փորձում է հնարավորինս արագ ապաքինվել, քանի որ մեծ խանդավառությամբ է սպասում Օլիմպիական խաղերի մեկնարկին: Իտալացին ցանկանում է մասնակցել և՛ մենախաղի, և զուգախաղի (Լորենցո Մուսետիի հետ) մրցաշարերին:
Թենիսի օլիմպիական մրցաշարերը կանցկացվեն «Ռոլան Գարոսի» գրունտային կորտերում հուլիսի 27-ից օգոստոսի 4-ը:


