Յանիկ Սիները երկրորդ տարին անընդմեջ նվաճեց ATP-ի տարվա Ամփոփիչ մրցաշարի մենախաղի տիտղոսը։
Եզրափակիչում իտալացի թենիսիստը 7-6 (7-4), 7-5 հաշվով հաղթեց աշխարհի առաջին ռակետ Կառլոս Ալկարասին (Իսպանիա)։ Մրցախաղը տևեց 2 ժամ 4 րոպե։
Jannik Sinner falls to the ground after defeating Carlos Alcaraz to win the title in Turin 🥹🏆
— Tennis Channel (@TennisChannel) November 16, 2025
His second straight year-end championship at home. 🦊#NittoATPFinals pic.twitter.com/0fblsqG9Mx
Սիները ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակեց 1500 միավոր ու կշարունակի մնալ աշխարհի երկրորդ ռակետը։ Ալկարասն էլ 1000 միավոր է հավաքել ու կպահպանի առաջատարությունը դասակարգման աղյուսակում։
ATP-ի Ամփոփիչ մրցաշարի մրցախաղերը ցուցադրվում էին «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր մրցախաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


