Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները յուրահատուկ ցուցանիշ է գրանցել իտալական թենիսի պատմության մեջ:
23-ամյա թենիսիստն երկրի պատմության մեջ առաջինն է, որին հաջողվել է մեկ մրցաշրջանում դուրս գալ «Մեծ սաղավարտի» առնվազն 3 մրցաշարի կիսաեզրափակիչ:
Ավելի վաղ Սիներն ԱՄՆ-ի բաց առաջնության քառորդ եզրափակիչում 6-2, 1-6, 6-1, 6-4 հաշվով հաղթանակ էր տարել 5-րդ ռակետ, ռուսաստանցի Դանիլ Մեդվեդևի նկատմամբ:
Հիշեցնենք, որ աստղային իտալացին ընթացիկ տարում Ավստրալիայի բաց առաջնությունում նվաճել էր չեմպիոնի կոչումը, իսկ «Ռոլան Գարոսում» կիսաեզրափակիչում 5 սեթում պարտվել էր իսպանացի Կառլոս Ալկարասին: