Logo

Յանգ. «Եթե իմ հասակը 2 մետրից բարձր լիներ, կդառնայի պատմության լավագույն խաղացողը»

15:38 / 11.09.2024Բասկետբոլ
null

«Ատլանտա Հոուքսի» խաղարկող Թրեյ Յանգը կարծիք է հայտնել բասկետբոլում ֆիզիկական տվյալների մասին:

«Նախկինում տանել չէի կարողանում խաղացողների, որոնց ուժեղ կողմը միայն նրանց հասակն էր: Նրանք մանրահատակ էին դուրս գալիս ու պարզապես օգտվում այդ առավելությունից:

Եթե ես 2 մետրից բարձր հասակ ունենայի, կդառնայի պատմության լավագույն խաղացողը: Այդպես եմ ասում, որովհետև գիտեմ իմ մտածելակերպը, խաղի որակը և բասկետբոլի նրբությունները»,- MILLION DOLLAZ WORTH OF GAME-ի եթերում ասել է ամերիկացին:

25-ամյա բասկետբոլիստը NBA-ում անցկացրած 6 տարում միջինում մեկ խաղում վաստակում է 25,5 միավոր, տիրում 3,6 անդրադարձի ու կատարում 9,5 ասիստ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ