Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Թիկնիզյանի կինը՝ հաղորդավար Յանա Ռոմաշկինան, խոսել է 24-ամյա ֆուտբոլիստի՝ «Զենիթ» չկայացած տեղափոխության մասին։
«Դուք տեղյակ եք Նաիրի ստացած բոլոր առաջարկների մասին։ Խոսքը նաև եվրոպական ակումբներից ստացած առաջարկների մասին է։ Երկրպագուները միշտ կարողանում են իմանալ, թե ֆուտբոլիստն ինչպիսի առաջարկ է ստացել, իսկ նրա ակումբն ինչ պատասխան է տվել։
Նաիրը մեկ ամիս առաջ էլ նշել էր, որ չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», քանի որ ձգտում է կարիերան շարունակել Եվրոպայում։ «Լոկոմոտիվը» բանակցում էր եվրոպական երկու ակումբի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Այդպես էլ է պատահում»,- Ռոմաշկինայի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը «Երկաթուղայինների» կազմում բոլոր մրցաշարերը ներառյալ մասնակցել է 23 հանդիպման, դարձել 8 գոլի հեղինակ և կատարել 5 արդյունավետ փոխանցում։