Logo

Յանա Եգորյանը դարձավ Ռուսաստանի քառակի չեմպիոն

21:23 / 21.04.2025Սուսերամարտ
null

Սուսերամարտի կրկնակի օլիմպիական չեմպիոն Յանա Եգորյանը ոսկե մեդալ նվաճեց Ուֆայում կայացած Ռուսաստանի առաջնությունում։

Եզրափակիչում 31-ամյա մարզուհին 15-14 հաշվով հաղթեց Ալինա Կլյուչնիկովային։ Բրոնզե մեդալակիր դարձան Վերոնիկա Բուլուկովան և Սոֆյա Վելիկայան։

Եգորյանի համար սա Ռուսաստանի չորրորդ չեմպիոնությունն է։ Նա նախկինում ոսկե մեդալ նվաճել էր 2012, 2014 և 2023 թվականներին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ