Մյունխենի «Բավարիայի» շվեյցարացի դարպասապահ Յան Զոմերը մոտ է Միլանի «Ինտեր» տեղափոխությանը, հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան:
Կողմերի միջև բանակցությունները վերջնական փուլում են: 34-ամյա դարպասապահն իտալական ակումբի հետ կկնքի երկու տարվա պայմանագիր:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Ինտերը» տրանսֆերային հայտը կուղարկի գերմանական ակումբ այն բանից հետո, երբ կամերունցի դարպասապահ Անդրե Օնանան տեղափոխվի անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»:
2022/23 մրցաշրջանում Զոմերը գերմանական ակումբի կազմում մասնակցել է 36 խաղի, բաց թողել 45 գոլ: Transfermarkt-ը 5 միլիոն եվրո է գնահատում նրա տրանսֆերային արժեքը:


