Միլանի «Ինտերի» դարպասապահ Յան Զոմերը ճանաչվել է Չեմպիոնների լիգայի շաբաթվա լավագույն ֆուտբոլիստ, հայտնում է ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը:
Շվեյցարացի ֆուտբոլիստը կատալոնական «Բարսելոնայի» դեմ կիսաեզրափակիչի պատասխան մրցավեճում 7 սեյվ էր կատարել:
Շաբաթվա լավագույնի կոչման համար պայքարում միլանցիների դարպասապահն առաջ է անցել ֆրանսիական ՊՍԺ-ի մարոկկացի պաշտպան Աշրաֆ Հաքիմիից:


