Logo

Յան Վերտոնգենը հայտարարել է կարիերան ավարտելու մասին

15:37 / 25.03.2025Ֆուտբոլ
null

«Անդերլեխտի» պաշտպան Յան Վերտոնգենը հայտարարել է մրցաշրջանի վերջում կարիերան ավարտելու մասին, հայտնում է բելգիական ակումբի պաշտոնական կայքը:

«Նախորդ շաբաթների ընթացքում հասկացա, որ անցկացնում եմ կարիերայիս վերջին խաղերը: Սա հեշտ որոշում չէր, բայց ժամանակի ընթացքում ավելի դժվար է դառնում պահպանել ֆիզիկական վիճակը և հանդիպումների ժամանակ լինել այն ֆուտբոլիստը, որը ցանկանում ես լինել:

Վերջին 11 խաղերում պատրաստվում եմ ներդնել բոլոր ուժերս: Հպարտ եմ այն ամենով, ինչին հասել եմ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ովքեր այս տարիների ընթացքում աջակցել են ինձ», - ասել է 37-ամյա պաշտպանը ակումբի մամուլի ծառայության հետ զրույցում:

Վերտոնգենը Բելգիայի հավաքականի պատմության մեջ ամենաշատ խաղեր անցկացրած ֆուտբոլիստն է (157):

Անվանի պաշտպանը կարիերայի ընթացքում հանդես է եկել նաև «Այաքսի», «Տոտենհեմի» ու «Բենֆիկայի» կազմերում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ