Logo

Յան Օբլակ. «Լա լիգան այժմ շատ ավելի հավասար է, քան նախկինում»

16:32 / 01.12.2023Ֆուտբոլ
null

Մադրիդի «Աթլետիկոյի» սլովենացի դարպասապահ Յան Օբլակը գնահատել է Իսպանիայի Լա լիգայի խաղամակարդակը Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի հեռանալուց հետո:

«Լա լիգան այժմ շատ ավելի հավասար է, քան նախկինում: Թիմերը շատ լավն են, և յուրաքանչյուր հանդիպում շատ բարդ է տրվում։ Լա լիգան շատ մրցունակ է դարձել: Ամբողջ աշխարհը խոսում էր Կրիշտիանուի և Մեսսիի մասին, բայց առանց նրանց էլ Լա լիգայում հաղթելը ավելի հեշտ չէ, քան նախկինում։ Լա լիգայում հիանալի ֆուտբոլիստներ կան»,- Օբլակի խոսքը մեջբերում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ Յան Օբլակն «Աթլետիկոյի» գույները պաշտպանում է 2014 թվականի հունիսից: 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ