Ռուս գրոսմայստեր Յան Նեպոմնյաշչին Մեծ Բրիտանիայի մուտքի վիզա չստանալու պատճառով բաց կթողնի Լոնդոնում կայանալիք WR Chess Masters Cup մրցաշարը: Այս մասին հայտնել է նրա մենեջեր Զոյա Առնացկայան։
Ավելի վաղ 34-ամյա շախմատիստը նույն պատճառով բաց էր թողել նաև Global Chess League մրցաշարը:
Հիշեցնենք, որ WR Chess Masters Cup մրցաշարը կանցկացվի հոկտեմբերի 14-18-ը: