Logo

Յան Կոուտոն սարսափելի հարված է ստացել մրցակցից

01:26 / 19.08.2025Ֆուտբոլ
null

Դորտմունդի «Բորուսիայի» նորեկ, բրազիլացի աջ պաշտպան Յան Կոուտոն «Էսենի» դեմ Գերմանիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչի խաղում (1-0) ոտքին սարսափելի հարված է ստացել մրցակցից:

23-ամյա ֆուտբոլիստի թիմը հաղթում էր 1-0 հաշվով, արդեն լրացել էր ավելացված ժամանակը, նույնիսկ անցել էր նախատեսված 4 րոպեից գրեթե 1 րոպե ավելի, երբ Կոուտոյի՝ գնդակը սեփական տուգանային հրապարակի մատույցներից հեռացնելու ժամանակ մրցակցի 21-ամյա հարձակվող Կելսի Օվուսուի գլխում հավանաբար անկարողությունից չարագործ միտք ծնվեց, որը նա, ցավոք, իրագործեց:

Յան Կոուտոյին խաղադաշտից հանել են պատգարակի օգնությամբ: Այս պահին հայտնի չէ նրա վնասվածքի լրջությունը:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ